Կարևոր իրադարձություններ

Հետաքրքիր փաստեր գնչուների մասին

10 Օգոստոս, 2016 19:00
Հետաքրքիր փաստեր գնչուների մասին

Գնչուներն ապրում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից:

Ըստ լեզվաբանական և գենետիկ հետազոտությունների,  գնչուների նախնիները ծագել են Հնդկաստանից. նրանք հասկանում են հինդի լեզվով որոշ արտահայտություններ:

Գնչուների մոտ ամենասարսափելի պատիժը համայնքից արտաքսումն է :

Կարճ մազերը նրանց մոտ պատվազրկության նշան է. սովորաբար, կտրում են արտաքսվածների մազերը:

Մի ականջօղը տղամարդու մոտ նշանակում է, որ նա ընտանիքի միակ զավակն է:

 

Գնչուների ազգային սնունդը ոզնին է՝ ապխտած կամ տապակած վիճակում:

Նրանց մեծ մասը քրիստոնեություն կամ իսլամ է դավանում, չնայած կան նաև այլ կրոնների հետևորդներ:

Իսպանուհի գնչուների հայնտի շրջազգեստերի երկար փողքերը աղքատության հետևանք են: Երբ շրջազգեստի փողքերը մաշվում են, գնչուհին կտրում է դրանք և կարում այլ կտորից կամ հին զգեստերից մնացած նոր շերտեր: 

Լրահոս

Դիտել ավելին