Կարևոր իրադարձություններ

Շվեդիայի գահաժառանգ արքայադուստրը սեռական ոտնձգությունների զոհ է դարձել

30 Ապրիլ, 2018 20:22
Շվեդիայի գահաժառանգ արքայադուստրը սեռական ոտնձգությունների զոհ է դարձել

Հայտնի է դարձել, որ Շվեդիայի գահաժառանգ արքայադուստր Վիկտորիան սեռական ոտնձգությունների զոհ է դարձել: Դա տեղի է ունեցել 2006 թվականին Նոբելյան մրցանակաբաշխությաը նվիրված հանդիսավոր ընթրիքի ժամանակ: Ինչպես հայտնում է Svenska Dagbladet լրատվամիջոցը, արքայադտսեր հանդեպ, ով այն ժամանակ 28 տարեկան էր, անվայել արարք է թույլ տվել Շվեդական ակադեմիայի անդամ, գրականության Նոբելյան մրցանակի հանձնող Կատարինե Ֆրոստենսոնի ամուսինը՝ պոետ, թատրոնի ռեժիսոր և լուսանկարիչ Ժան Կլոդ Առնոն:

Առնոյի անվայել արարքը նկատելուց հետո իրավիճակին խառնվել է Վիկտորիայի օգնականուհին: Նա հեռացրել է լուսնկարչին արքայադստեր կողքից: Դրանից հետո թագավորական պալատի ներկայացուցիչները արգելել են ֆրանսիացուն մոտենալ արքայադստերը և միայնակ մնալ նրա հետ:

 

2017թ. նոյեմբերին Ժան Կլոդ Առնոյի շուրջ խոշոր աղմուկ բարձրացավ: Նրան մեղադրեցին միանգամից 18 կնոջ հանդեպ սեռական ոտնձգության մեջ: 71-ամյա լուսանկարչին մեղադրում են նաև այն բանում, որ, օգտվելով իր կնոջ դիրքից, նախապես տեղեկացրել է կողմնակի անձանց Նոբելյան մրցանակակիրների թեկնածուների անունները:

Այս պատմության արդյունքում Կատարինա Ֆրոստենսոնը ստիպված է եղել հրաժարական տալ:

Լրահոս

Դիտել ավելին