Կարևոր իրադարձություններ

Կարտոֆիլի հյութ՝ մի շարք հիվանդություններից ազատվելու համար

06 Սեպտեմբեր, 2016 15:06
Կարտոֆիլի հյութ՝ մի շարք հիվանդություններից ազատվելու համար

Կարտոֆիլի օգտակար հատկությունները  բժշկության մեջ հայտնի են երկար ժամանակներ, սակայն դեռևս տարածված է այն տեսակետը, որ կարտոֆիլը չի կարելի հում ուտել։ Սակայն սա թյուր կարծիք է, քանի որ հում կարտոֆիլն ունի շատ առողջարար հատկություններ։ Օրգանական կարտոֆիլը և նրա կեղևը ոչ մի վտանգավոր տոքսիններ չեն պարունակում։ Վտանգավոր է միայն կանաչ կարտոֆիլն ու նրա կեղևը։ 

 
Բազմաթիվ հետազտություններ պարզել են կարտոֆիլի օգտակարությունը, որոնցից կարելի է առանձնացնել՝
 
• Ամրապնդում է իմունիտետը
• Մաքրում է օրգանիզմը տոքսիներից
• Օգտակար է մաշկի համար
• Կիրառվում է որպես քաղցկեղի թերապիայի մի մաս
• Օգնում է գաստրիտի և ստամոքսի խանգարումների դեպքում
• Իջեցնում է արյան շաքարը
• Օգնում է լյարդի և երիկամների հիվանդությունների դեպքում
• Պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից։
 
Կարտոֆիլի հյութ պատրաստելու համար անհրաժեշտ է հեռացնել կարտոֆիլի կանաչ հատվածները, կամ ընտրել առողջ կարտոֆիլ, լավ լվանալ և քամել հյութաքամիչով։ Նախընտրելի է հյութը խմել թարմ վիճակում՝ քամելուց անմիջապես հետո։ Հաճելի համի համար կարելի է նաև կարտոֆիլի հետ քամել նաև խնձոր, գազար կամ կիտրոն։
 

Լրահոս

Դիտել ավելին