Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բրիտանիայի վարչապետի հետ

04 Հուլիս, 2017 18:01
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բրիտանիայի վարչապետի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը։

Էրդողանը և Մեյը անդրադարձել են կիպրական խնդրին՝ ընդգծելով հարցի կայուն և արդար լուծման անհրաժեշտությունը։ Առաջնորդները նաև կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։

Էրողանն ու Մեյը վերջում պատրաստակամություն են հայտնել հանդիպել Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովին:

Լրահոս

Դիտել ավելին