Կարևոր իրադարձություններ

Ինչպես հեռացնել հագուստից յուղոտ հետքը

30 Հունվար, 2016 12:10
Ինչպես հեռացնել հագուստից յուղոտ հետքը

Մեթոդ, որն աշխատում է։ Սա ամենամեծ սարափներից մեկն է տնային տնտեսուհու համար։ Եթե նման բան եղել է, որ յուղը կաթացել է հագուստի վրա սնունդ պատրաստելու ժամանակ, ձեթը Ձեր վրա է ընկել, երբ աղցանի վրա եք լցրել, ապա հաստատ կիմանաք, թե ինչ է սարսափը։

Ի երջանկություն, մենք մի մեթոդի մասին ենք տեղեկացել, որը օգնում է խնդիրը լուծել, եթե այնուամենայնիվ տեղի է ունեցել։

Ահա թե ինչ Ձեզ անհրաժեշտ կլինի՝

  • Աման լվալու հեղուկ
  • WD-40
  • Սննդային սոդա
  • Հին ատամի խոզանակ
  • Ստվարաթուղթ
  • Ականջի փայտիկ

1

Եվ ահա այս մոգական մեթոդը.

Սկզբի համար հաստ ստվարաթուղթը դրեք հագուստի դիմացի և ետևի հատվածներում։ Այսպես կկարողանաք չկեղտոտել մաքուր կողմը։

Հետո մի փոքր WD-40 քսեք լաքաների վրա։ Տրորեք դա հագուստի վրա։

2

Հետո լաքայի ամբողջ տարածքը սննդի սոդայով պատեք։ Ավելի շատ լցրեք սոդա, քան կարծում եք թե անհրաժեշտ է։ Այն կվերացնի և՛ լաքան, և՛ WD-40։

3

Վերցրեք հին ատամի խոզանակը և լավ տրորեք անհրաժեշտ տեղում։

4

Տրորեք այնքան, մինչև սոդայից խմբարվորումներ չառաջանան։

5

Ամբողջ տարածքի վրա ավելացրեք ամանի լվացման հեղուկ, հետո խոզանակով նորից սկսեք տրորել։

6

Ուշադրություն դարձրեք։ ձեռքի տակ անպայման պետք է կտորներ լինեն, որպեսզի սոդայի հետքերը խոզանակից հեռացնեք։

Հեռացրեք ստվարաթուղը, հետո հագուստը գցեք լվացքի մեքենայի մեջ և սովորական ջերմաստիճանի ներքո լվացեք։

7

Հանգիստ կարող եք դրա հետ այլ հագուստ լվանալ։ Միայն դա մի լվացեք։

Եվ ահա, հետքը կորել է։

8

Եթե դա այդպես չէ, կրկնեք ևս մեկ անգամ այս գործընթացը։

Լրահոս

Դիտել ավելին