Այսօր տեղիունեցած ՀՀ կառավարության նիստում հաստատվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է կատարել փոփոխություն ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ոչ կենսաչափական տվյալներով անձնագրի, այն է՝ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներում:
«Որոշման ընդունման արդյունքում նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով: Նույնականացման քարտ ունեցող և նույնականացման քարտի համար դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի ներկայումս գործող կարգի համաձայն, այն է`10 տարի վավերականության ժամկետով»,- այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց, որ առանց նորամուծության, երկրում հնարավոր չէ իրականացնել թվայնացում: Սկզբունքորեն կարելի է իրականացնել, սակայն այն չի օգտագործվի: Պետք է ընդգծել, որ այդ թվայնացումը պետք է մեր քաղաքացիներին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ եթե չունենք թվայնացված նույնականացված կրիչ, ապա դա նշանակում է, որ հանրային պետական ծառայություններն ինքնարժեքի մեջ թանկանում են: