Կարևոր իրադարձություններ

Նացիստական Գերմանիայի կանայք (լուսանկարներ)

01 Հոկտեմբեր, 2016 20:16
Նացիստական Գերմանիայի կանայք (լուսանկարներ)

Նացիստական Գերմանիայում 1937 թվականին հիմնադրվել էր կանանց նախապատրաստելու հատուկ դպրոց: Այս դպրոցում պետք է կրթություն ստանային բոլոր այն աղջիկները, ովքեր մտադրություն ունեին ամուսնանալու Գերմանիայի Նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության ֆունկցիոներների, ինչպես նաև սպայական անձնակազմի հետ: Դպրոցներում նրանց սովորեցնում էին տնային տնտեսության, երեխաների խնամքի և գյուղատնտեսության հետ կապված թեմաները:

Ամուսնացած կինը նացիստների համար հանդես էր գալիս որպես կանացիության իդեալ, հետևաբար կանանց արգելված էր համալսարանական կրթությունը և արտադրական գործունեության մեջ ներգարվումը:

Այս դպրոցների մասին վկայող արխիվային փաստաթղթերի վերծանումները ակնհայտ են դարձնում նաև նացիստական գաղափարախոսության հակաֆեմինիստական ուղղվածությունը:

Դպրոցում սովորելու կարևոր նախապայմաններից էր արիական ռասային պատկանելը, ինչպես նաև ֆիզիկական և հոգական արատներ չունենալը: Դասընթացների տևողությունը սկզբնական շրջանում վեց շաբաթ էր, այնուհետև այն երկարաձգվեց մինչև երկու ամիս: Դպրոցում բացի կանանց ավանդական զբաղվածության թեմաներից ուսուցանում էին նաև քաղաքագիտություն, պատմություն, հոգեբանություն և մարդկային ռասաների մասին ֆաշիստական տեսություններ: Ուսումնական պրոցեսի ավարտին նրանց տրվում էին վկայականներ, որոնք հնարավոր էին դարձնում աշակերտուհիների ամուսնությունը «օրինավոր գերմանացիների» հետ:

Ուուսման համար սահմանված էր 135 մարկ գումար, որը սակայն ամուսնությունից հետո հատկացումների տեսքով հետ էր վերադարձվում նորապսակ զույգերին: Այդ գումարը կազմում էր 1000 մարկ՝ հինգ տարի ժամկետով, իսկ յուրաքանչյուր երեխայի ծննդի հետ հատկացվում էր ևս 250 մարկ:

Ընդհանրապես ֆաշիստական գաղափարախոսությունը իր բազում առանձհատակություններով կարևոր էր համարում հենց ժողովրդագրական աճը, այդ պատճառով էլ չէր խրախուսվում կանանց մասնագիտական առաջընթացը, որը, ըստ գաղափարախոսության, խոչընդոտելու էր կնոջ ընտանիք կազմելու  կարևոր գործին: 

Լրահոս

Դիտել ավելին