Հայ դատի հանձնախումբն ուշադիր ուսումնասիրում է նախագահի թեկնածուների անցած ուղին և ընթացիկ ընտրարշավը, որն առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում ամերիկահայ համայնքի մոտ, որից հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրաժարվել է սատարել ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուներից որևէ մեկին: Այդ մասին հայտարարել է Հայ Դատի կառույցը՝ պաշտոնական կայքում հրապարակած հայտարարությամբ:
«Երկար ուսումնասիրությունների արդյունքում Հայ դատի հանձնախումբը եզրակացության է եկել, որ ո՛չ Հիլարի Քլինթոն-Թիմ Քեյն, ո՛չ Դոնալդ Թրամփ- Մայք Փենս թեկնածուները չեն վաստակել կազմակերպության սատարումը»,- ասված է հայտարարությունում:
Մարմինը, փոխարենը, կոչ է արել ամերիկահայերին՝ մասնակցել ընտրություններին և աջակցել կազմակերպության սատարած թեկնածուներին դաշնային, նահանգային և տեղական մակարդակներում: